14  09  2017

Ո՞ր դեպքերում են դպրոցական օլիմպիադաներն ազատվում ԱԱՀ-ից

Ո՞ր դեպքերում են դպրոցական օլիմպիադաներն ազատվում ԱԱՀ-ից

Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները նոր չափորոշիչներ կունենան 2018թ. հունվարի 1-ից: Նման որոշում կայացրեց կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում:

Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները պետք է բավարարեն հետևյալ չափորոշիչներին`

Վերջին 3 տարվա ընթացքում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առնվազն 10000 և ավելի սովորողների մասնակցություն` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից:

Անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերով, խրախուսման միջոցներով ապահովում:

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը և համապատասխանաբար հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշա¬րերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները սահմանող ՀՀ կառավարության գործող որոշումը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության առումով հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչներ սահմանված չեն լինելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ