07  09  2017

Կրթության պետական տեսչությունը լուծարվում է

Կրթության պետական տեսչությունը լուծարվում է

 ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին է ստեղծվում: Նման որոշում կայացրեց կառավարությունը՝ սեպտեմբերի 7-ի նիստում:

Կառավարությունը նաև լուծարեց կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությունը

 

Ստեղծվող նոր մարմինն իրականացնում է հետևյալ լիազորությունները`

1) տնտեսվարող սուբյեկտների կողմից կրթության (նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն, բացառությամբ արտադպրոցական դաստիարակության) ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացում, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացում, հետևյալ ուղղություններով`

    ա. կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպում, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարում, տարեկան ուսումնական ժամանակացույցերի, դասացուցակների համապատասխանություն,

    բ. սովորողների (անկախ կրթության ձևից) գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանում,

    գ. ընդունելության, փոխադրման, տեղափոխման և ավարտման կարգերին համապատասխան` սովորողների շարժ,

    դ. պետական ավարտական փաստաթղթերի ստացում, պահպանություն և բաշխում, փաստաթղթաշրջանառության, հաշվետվությունների իսկություն,

    ե. պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածություն,

    զ. լիազորված մարմնի, տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետի) կամ տեղական ինքնակառավարման մարմնի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարում,

    է. ղեկավար և մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, ատեստավորման, տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացների համապատասխանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,

    ը. կրթության որակի ապահովման ուղղությամբ կանոնադրական պահանջների կատարում, տնտեսավարող սուբյեկտների կառավարման և այլ մարմինների լիազորությունների իրականացում,

2) Հայաստանի Հանրապետության օրենքների, կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառում և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ