06  06  2017

Միասնական քննությունները շարունակվում են, հերթը մայրենիին է

Միասնական քննությունները շարունակվում են, հերթը մայրենիին է

Հունիսի 2-ից մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները: Դիմորդները արդեն քննություն հանձնել են  «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից։

Հունիսի 9-ին կանցկացվեն քննություններ  «Ֆիզիկա», հունիսի 13-ին` «Օտար լեզուներ», հունիսի 16-ին` «Մաթեմատիկա», հունիսի 20-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա», հունիսի 23-ին` «Ռուսաց լեզու» առարկաներից:

Հունիսի 6­-ին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննությունն է: Հայաստանում գործում է 13 քննական կենտրոն, ևս 2-ը` Արցախում:  Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ: Այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվի համեմատությամբ պակաս է շուրջ 1500-ով:

Քննության արդյունքներին դիմորդները կարող են ծանոթանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում կամ ԿԳՆ ֆեյսբուքյան էջում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ