12  05  2016

Օգնենք կառավարությանը. Մաս 1

Օգնենք կառավարությանը. Մաս 1

ՀՀ վարչապետը մայիսի 12-ին ներկա գործելաոճով այլևս չշարունակելու, գոտիները ձգելու մասին հեղափոխական ելույթով հանդես եկավ: Այսպես ասած՝ հիվանդ օրգանիզմը որոշեցին բուժել վիրահատական և ցավոտ մեթոդով՝ վերջ կոռուպցիային, անիմաստ ծախսերին, կաբինետների վերանորոգումներին, ուռճացված աշխատակազմերին և այլն: Ընդհանուր խոսքով՝ կառավարությունը «իջնում է» ժողովրդի «մակարդակին» և ձգում է գոտիները:

Որոշեցինք մենք էլ օգնել կառավարությանը և երկար-բարակ վերլուծությունների փոխարեն ներկայացնել այն ոլորտները, որոնցից զանազան ճանապարհներով հնարավոր է տնտեսումներ անել:

Yerevan.Today-ը սկսում է նոր շարք՝ «Օգնենք կառավարությանը» խորագրով:

Սովետի ժամանակ մի անեկդոտ կար` ԱՄՆ –ում ЦРУ-ի տնօրենին աշխատանքից ազատում են, որովհետև պաշտոնավարման 5 տարիների ընթացքում այդպես էլ չի կարողանում պարզել, թե ինչով են զբաղվում արհմիությունները Սովետական միությունում:

Ինչո՞վ է զբաղվում ՀՀ անվտագության խորհուրդ կոչված մարմնի աշխատակազմը, որը ստեղծվեց հատուկ մեկ անձի՝ Արթուր Բաղդասարյանին բարձր պաշտոնով ապահովելու համար՝ 2008թ. ընտրություններից անմիջապես հետո: Կառուցվեց առանձին շենք՝ բոլոր հարմարություններով ու աշխատակազմով (կարծեմ` 80 հոգի): Հիմա Ա.Բաղդասարյանի համար էլ խնդիր չունենք ազգովի «փակվելու», լիուլի հատուցել ենք: Կարծում եմ կարելի է ընդանրապես փակել հիմնարկը, շենքն էլ ծախել՝ գույքի հետ միասին:

Ինչո՞վ է զբաղվում ՀՀ հանրային խորհուրդը, որը նույնպես ստեղծվեց 2008-ի ընտրություններից հետո, այս անգամ՝ Վազգեն Մանուկյանի, Արշակ Սադոյանի և էլի մի քանի հոգու համար: Ակնհայտ է, որ այս հիմնարկի մեծաթիվ աշխատակազմի պատկառելի ծախսերն ու հիմնարկի ՕԳԳ-ն չեն համապատասխանում:

Վստահ եմ որ այս օրինկները միանշանակ վարչապետի նշած այն ծախսերն են, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա:

 

Շարունակելի …

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ