09 02 2022

Եկել է ժամանակը, որ պետք է աֆրիկյան պետությունների հետ չհամեմատվել, որպեսզի նրանց չնեղացնենք․ Ալումյան



Յուրաքանչյուր անգամ, երբ քաղաքական մի նոր կալանավորվածի կամ մի զարհուրելի իրավախախտման ենք հանդիպում իշխանությունների կողմից թույլ տրված, ամեն անգամ ինձ թվում է հատակին ենք հասել, էլ տեղ չկա, ամենավերջին կետն է, սակայն հետագայում տեսնում ենք, իշխանությունները ցույց են տալիս, որ վատից էլ ավելի վատ նշաձող կա և ավելի ու ավելի ներքև ենք իջնում այն  հարցերում, որոնք որ վերաբերում են մարդու իրավունքներին։ Այս մասին ասուլիսում անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, այն ինչ հիմա կատարվում է ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում, նմանը չունի՝ համաշխարհային մասշտաբով։

«Ընդունված խոսք է չէ՞ ասում են աֆրիկյան պետությունում անգամ նման բան չկա, հիմա եկել է ժամանակը, որ պետք է աֆրիկյան պետությունների հետ չհամեմատվել, որպեսզի նրանց չնեղացնենք»,-ասաց Ալումյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ