13  06  2016

ԱՄՆ-ն՝ «Իսլամական պետության» թիրախում

ԱՄՆ-ն՝ «Իսլամական պետության» թիրախում

ԱՄՆ Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում հունիսի 12-ին ահաբեկչություն է տեղի ունեցել. 29-ամյա ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը կրակ է բացել, որի հետևանքով 50 անձ սպանվել է, 53-ը վիրավորվել: Ոստիկանության գրոհի ժամանակ ահաբեկիչը սպանվել է: Կատարվածը որակվել է իբրև ԱՄՆ-ում ամենազանգվածային սպանություն: 

Ահաբեկչության պատճառով ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հետաձգել է նախընտրական այցը Վիսկոնսին նահանգ: Գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանները դատապարտել են տեղի ունեցածը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ