31 05 2021

Lավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայքարել դատարանում. Ռոբերտ Քոչարյան

Lավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայքարել դատարանում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:

«Իրավական խնդիրները կարևոր է քննարկել այն մարդկանց հետ, ովքեր մտել են այս պայքարի մեջ։ Նախկինում կարծիք կար, որ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայմանավորվել դատախազի հետ։ Բայց հետո Հայաստանում ձևավորվեց այն դպրոցը, որտեղ լավ փաստաբանը նա է, ով կարողանում է պայքարել դատարանում»,- իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իմ և մի քանի նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված, այսպես կոչված՝ մարտի 1-ի քրեական գործի շրջանակում թույլ տված իրավախախտումները շատ են։ Շատերը նույնիսկ չէի նկատում ՝ խախտո՞ւմ է, թե՝ ոչ։ Փաստաբաններս էին ֆիքսում։ Չեմ թաքցնում, մի պահ ինձ մոտ որոշակի հիասթափություն կար իավաբանությունից։ Դատական նիստերի ժամանակ իրարամերժ, բայց մյուս կողմից՝ նույն բանն էին խոսում և՛ դատախազը, և՛ փաստաբանները։ Ինձ համար հայտնագործություն էր սա, ես զարմանում էի, որ սա գիտություն են անվանում։ Սա շատ ճկուն գիտություն է»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ