25  04  2016

Ահաբեկչության վարկածը կարծես հաստատվում է

Ահաբեկչության վարկածը կարծես հաստատվում է

Մի քանի րոպե առաջ  ՀՀ  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հայտնեց, որ  Հալաբյան փողոցում  տեղի ունեցած պայթյունի պատճառը գազը կամ վառելանյութը չէ: Ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով:

«Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,- ասաց Ոստիկանության պետը: Ըստ նրա, պայթյունի պատճառը  կարող է լինել  պայթուցիկ սարքը: Ենթադրաբար, այն  տեղադրված է եղել նստարաններից մեկի տակ կամ եղել է  ուղևորից մեկի  մոտ: Վլադիմիր Գասպարյանի խոսքով պայթյունը եղել է ալիքային:

«Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելեց ոստիկանության պետը։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։

Խաչմերուկի տեսախցիկները ֆիքսել են պայթյունը, պարզապես տեսախցիկներից մեկը վնասվել է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ