29 01 2021

Վահան Բադասյանը կալանավորվեց

Վահան Բադասյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 29-ին, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է փաստաբան Արայիկ Պապիկյանից։

Փաստաբանն ասել է, որ այս պահին Բադասյանին տեղափոխում են ՔԿՀ։

Պապիկյանն հավելել է նաև, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։

Նշենք՝ Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն, եթե չհեռանա, ապա պետք է ֆիզիկապես ոչնչացնեն. «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ»։

Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ