11 11 2020

Էդուարդ Շարմազանովը ձերբակալվել է

Էդուարդ Շարմազանովը ձերբակալվել է

ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ Քր․ օրենսգրքի 225 հոդվածի առաջին հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց նրա օգնական Գեղամ Պետրոսյանը, ով մանրամասնեց, որ մեկ ժամ առաջ էին Շարմազանովին հրավիրել ԱԱԾ։

ԱԱԾ-ում ԱԺ նախկին փոխնախագահը կպահվի 72 ժամ, որից հետո պարզ կդառնա՝ իշխանությունը ԼՂ հարցով օրերս ստորագրված քաղաքական ակտին ընդդիմացած այս քաղաքական գործչին կկալանավորի, թե ոչ։

Նշենք, Շարմազանովը ևս մասնակցում էր 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ