09 04 2020

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական] դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի տարածած հաղորդագորությունից:

Հայցադիմումները ներկայացվել են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն, միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնովիրսի հետ կապված մի քանի ռիսկային խմբերում է, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» ԲԿ-ից ՔԿՀ տեղափոխելուց առաջ փաստաբան Արամ Օրբելյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով չտեղափոխել Ռ․ Քոչարյանին նույն հիմնավորմամբ։ Միևնույն ժամանակ ներկայացվել էր տվյալ հայցի նախնական ապահովման միջնորդությունը։

Միջազգային կազմակերպություններն արդեն հանդես են եկել համապատասխան կոչերով և գնահատականներով և խորհուրդ են տվել փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը։ Համաճարակի տարածման պայմաններում ՔԿՀ-ների խնդիրն է անել հնարավորը, որ այդ անձանց առողջությունը չվտանգվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ