08 04 2020

Դատախազության հայտարարությունն աներկբա ձևով վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին․ Վարդևանյան



Այս ժամանակահատվածում դիմումներ էինք ներկայացրել և՛ Բարձրագույն դատական խորհրդի նախագահներին, և՛ ՄԻՊ-ին։ Ստացել եմ պատասխան ՄԻՊ-ից։ Այն խնդիրը, որը ներկայացնում էինք, այն, որ այս իրավիճակում չունենք փաստացի անհապաղ միջնորդության քննությունը կատարող դատավոր, սա ինքնին խնդիր է։ ՄԻՊ-ը համաձայն  է, որ սա խնդիր է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը․

«Ութ օրից ավելի փորձում են կապվել Աննա Դանիբեկյանի աշխատակազմի հետ, սակայն պատասխան չենք ստանում։ Դատարանի նախագահի աշխատասենյակում տեղեկացնում են, որ իրենց հայտնի չէ, թե դատավորը երբ կվերադառնա: Մեզ ասում են, որ խոսել են նրա հետ, բայց չեն կարող ասել, թե երբ նա կվերադառնա: Եթե դատավորն այդպես է վերաբերվում գործին, երբ ձերբակալված կա, ապա նա պատասխանատվություն է կրում դրա հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերի համար, դա դատավորին պատիվ չի բերում»,- ասաց պաշտպանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ