04 04 2020

Ռոբերտ Քոչարյանը օր առաջ պետք է ազատ արձակվի. Նարեկ Մանթաշյան

Ռոբերտ Քոչարյանը օր առաջ պետք է ազատ արձակվի. Նարեկ Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Աստված մի արասցե, եթե Նախագահ Քոչարյանին մի բան պատահի, դա որակվելու է պետական մահափորձ և պատասխանատուներն են Նիկոլ Փաշինյանը և Արդարադատության նախարարը...
 

Այն, որ Նախագահ Քոչարյանի դատավարությունը վաղուց է դադարել իրավական գործընթաց լինել դա պարզ է, բայց երբ անձնական վրեժն ու անփառունակությունը կդրդեին այս իշխանություններին ամեն գնով պահել կալանքի տակ Նախագահին, դրան էլ ենք ականատես եղել և ևս նորություն չէ, սակայն այսօր, երբ աշխարհում կա չարիք, որի դեմ ողջ աշխարհն է պայքարում, այս պայմաններում չքննել անձի ազատությանը վերաբերող հարց և անձին հիվանդանոցային հսկողությունից զրկել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ սա ուղիղ մահափորձ է:
 

Քաղաքակիրթ աշխարհում այսօր միջոցներ են կիրառվում և բանտերից ազատվում են մեղադրական դատավճիռներով պատիժը կրող դատապարտյալներ, իսկ մեր սուտ դեմոկրատ խաղացողները, նույնիսկ առանց մեղադրական վճռի, զուտ քաղաքական դրդապատճառով պահում են կալանավայրում:
ՔԿՀ փակ համակարգ է և տարբեր քկհ աշխատակիցներ պարբերաբար շփվում են միմյանց հետ, հետևաբար մեծ է ռիսկը այս վարակը այնտեղ տարածվելու:
Կոչ եմ անում, եթե ձե մեջ կա գեթ մեկ գրամ պատասխանատվության զգացում, օր առաջ պետք է Ազատ արձակվի Նախագահը, այլապես դուք սրիկաներ եք և կկրեք ձեր արժանի պատիժը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ