01 04 2020

Նախագիծը զանգեր գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն չունի․ Ռուստամ Բադասյան



Այս նախագիծը բարցարձակապես գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ. այն, ինչ կարգավորվում է այս նախագծով նույնիսկ տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխություններին։

«Այս կարգավորումները բացառապես արտակարգ դրության ժամանակ են կիրառվելու։ Ավելին, սա վերաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով: Բոլոր տվյալները, որոնք կլինի անձնավորված, թե ապաանձնավորված, ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ