24  03  2020

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բուժումը հիվանդանոցում. Հայկ Ալումյան



Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է: Պալատում քրեակատարողական հիմնարկի ծառայող է գտնվում: Վերաբերմունքը լավ է, սակայն ծառայողները հաճախ փոխվում են, եւ յուրաքանչյուրը կարող է վիրուսակիր լինել: Այն պայմաններում, երբ մարդը առողջական խնդիրներ ունի, դա ինքնին վտանգավոր է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա լրագրողներին առաջարկեց պարզել, թե քանի ծառայող և կալանավոր է թեստ հանձնել: Նա նշեց, որ իրավիճակը կպարզվի եւ անեկդոտ պատմեց. «Մի երկրում հայտնաբերվել է վարակման միանգամից 500 դեպք: Հարց՝ քանի՞ թեստ է անցկացվել: Պատասխանը՝ 500»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ