24  03  2020

3 ընտանեկան բռնություն, 2 թմրամիջոցի մաքսանենգություն, 2 շորթում․ ոստիկանության բացահայտումը

3 ընտանեկան բռնություն, 2 թմրամիջոցի մաքսանենգություն, 2 շորթում․ ոստիկանության բացահայտումը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման և թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ