23  03  2020

Դատարանի որոշումների բողոքարկման՝ դատախազության տրամաբանությունը

Դատարանի որոշումների բողոքարկման՝ դատախազության տրամաբանությունը

Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ: Այս մասին հայտնում են Դատախազության Հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով մեղադրյալ, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, գրավի դիմաց ազատ էր արձակվել։  Ի դեպ, դատախազությունը այս որոշումը չի պատրաստվում բողոքարկել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ