23 03 2020

ԶԼՄ հասկացությունը շատ նեղ շրջանակ է ընդգրկում. Ռուստամ Բադասյան



Ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տեղեկություն հրապարակելու  զանցանքի  համար սանկցիան հանվել է: Այս մասին մարտի 23-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե կառավարությունում ի՞նչ է քննարկվում սահամնափակումների մասով. «Կառավարությունը հիմա դիտարկում է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման կամ այլ շրջանակ լինի, կամ  առհասարակ չլինի»:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին՝ նախարարն ասաց. «Մենք առաջարկում ենք ընդամնեը  ԶԼՄ հասկացությունը փոխարինել լրատվական գործունեություն իրականացնող և ոչ միայն այս պարագայում, այլ առհասարակ՝ ապագայի համար, որովհետև ԶԼՄ-ն հիմա շատ նեղ շրջանակ է ընդգրկում, օրինակ՝ ինտերնետային կայքերը չեն ընկնում հասկացության տակ: Դրա համար լրատվական գործունեություն իրականացնող հասկացություն ենք ավելացնում և սահմանում ենք, որ եթե մեկ անգամ չի կատարվում, այսինքն շարունակում է խախտման կատարումը 2-րդ անգամ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ