19  03  2020

Հաց բերողի կալանք, ցածր վարկանիշ. Ինչո՞վ է հայտնի դատավոր Արթուր Մկրտչյանը

Հաց բերողի կալանք, ցածր վարկանիշ. Ինչո՞վ է հայտնի դատավոր Արթուր Մկրտչյանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Արթուր Մկրտչյանը:

Արթուր Մկրտչյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Բարձրագույն դատական խորհուրդը գաղտնի քվեարկությամբ 2019 թվականի օգոստոսի 2-ին:

Արթուր Մկրտչյանը հանրությանը հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով։ 2019 թվականի հունվարի 18-ին Արթուր Մկրտչյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։

Մկրտչյանը հայտնի է նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով։ 2017թ. փետրվարի 9-ին հենց այս դատավորն է Սարգսյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրել։ Երկրորդ կալանավորման վորոշումը ստանալուց հետո, առաջին իսկ օրվանից, Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, որը տևեց 25 օր, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան։

Արթուր Մկրտչյանը եղել է նաև Արգիշտի Կիվիրյանի գործով դատավորը։

Նշենք, որ Արթուր Մկրտչյանը HelpCourt դատավորների վարկանիշավորման սանդղակում մշտապես ունեցել է ցածր վարկանիշ․ այս պահին այն 2 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ