17  03  2020

Դատական հայց ընդդեմ վարչապետի

Դատական հայց ընդդեմ վարչապետի

Մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչա¬պետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերու¬թյան ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանի հասցեին իրակա¬նությանը չհամապատասխանող և չստուգված տեղեկությունների հիմա վրա զրպարտություն հանդիսացող հայտարարություն էր տարածել, թե իբր Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանա¬գրվել սահմանված կարգով։

Վարչապետ Փաշինյանը կրկին առանց հիմքերի և տեղեկատվության աղբյուրը ստույգ նշելու հայտարարեց, թե «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»: Այս ելույթի նշված հատվածը կոչված է հիմնավորելու այնտեղ նշված ոչ պատշաճ վարքագիծը, և որպես հետևանք հիմնավորելու քարոզ¬արշավի ժամանակ «Այո»-ի մոտեցումը: Հաշվի առնելով նշվածը, Արամ Օրբելյանը դիմել է դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի դրամական փոխհատուցման պահանջով: Արամ Օրբելյանին ներկայացնում է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 30-ին հանրային հեռուս-տատեսության «Լուրերի գլխավոր թողարկման» ընթացքում նմանատիպ (բայց ոչ նույնական) պնդումներով հաղորդում էր հեռարձակվել, ինչի առնչությամբ փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը զրպարտություն համար¬վող տեղեկատվությունը հերքելու և վնասի հատուցման պահանջով դիմել էր դատարան։ Ընդ որում, մինչև այս հայցով դատարան դիմելը, փաստաբանը գրավոր դիմել էր և Ազգային Անվտանգության Ծառայությանը և Հանրային հեռուս¬տատեսության տնօրինությանը՝ խնդրանքով իրեն տրամադրել հաղորդ¬ման համար հիմք հանդիսացած տեղեկությունները, դատավարական փաստաթղթերի պատճենները։ Հանրային հեռուստատեսության գրու¬թյունն այդպես էլ մնաց անարձագանք, իսկ Ազգային Անվտանգության ծառայությունից Արամ Օրբելյանին պատասխանել էին՝ «ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի 1 -ին մասի 2-րդ կետով սահմանված կար¬գով կա¬յացվել է քրեական գործը հարուցելը մերժելու մասին որոշում՝ ՀՀ ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների և հիմնարկ- ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկանների արարքներում հանցակազմի բացակայության պատճառով: Նշված որոշմամբ Ձեր գործողություններին իրավաբանա¬կան գնահատական չի տրվել»։

Նշված գործով դատարան դիմելը լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներով, և սոցիալական մեդիայում և դարձել լայն քննարկման առարկա: Չնայած նշվածին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չսպասելով համապա¬տասխան գործով դատարանի որոշման, կամ առանց հավելյալ ստուգում իրականացնելու, կրկին վերարտադրել է Արամ Օրբելյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչով կրկին զրպարտել է Արամ Օրբելյանին: Չստուգված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ՝ զրպարտչական տեղեկություններ տարածելը արատավորում է ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական գիտությունների թեկնա¬ծու, փաստաբան Արամ Օրբելյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, այլև վնասում է «Կոնցեռն Դիալոգ»՝ միջ¬ազգային ասպա¬րեզում ճանաչում ունեցող փաստաբանական ընկերության գործարար համբավին: Կրկին հիշեցնում ենք, ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի ուժով, «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է:

Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազա¬տությունների անքակտելի հիմքն է», իսկ «Մարդու և քաղաքացու հիմնա¬կան իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:» Հորդորում ենք բոլորին, ձեռնպահ մնալ որևէ անձի պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններից, չտարածել չստուգված, ոչ հավաստի և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Պահանջում ենք հանրային իշխանություններից կատարել իրենց սահմա-նադրական պարտականությունները՝ ձեռնարկել միջոցներ կանխելու և բացառելու անձի և փաստաբանի մասնագիտական գործունեությանը մի-ջամտելու բոլոր փորձերը, ներառյալ փաստաբանի անձը արատավորող չստուգված, ոչ հավաստի և զրպարտություն հանդիսացող տեղեկատվու¬թյան տարածումը:

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության Տնօրեն Սեդրակ Ասատրյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ