16  03  2020

Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրոպայի պատասխանը՝ ամենամոտ ժամանակներս․ «Իրավունք»

Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրոպայի պատասխանը՝ ամենամոտ ժամանակներս․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Կորոնավիրուսի հաղթարշավի այց օրերին ուշագրավ լուրեր են տարածվում կապված՝ ՀՀ երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այսպես, որոշ արժանահավատ աղբյուրներ վստահաբար պնդում են, որ Եվրոդատարանում եւ Վենետիկի հանձնաժողովում գործնականում պատրաստ են Քոչարյանի գործով ՀՀ ՍԴ-ի հայտնի դիմումի պատասխանները։ Դրանք, ըստ աղբյուրի, ֆիքսում են, որ Քոչարյանի կալանավորումն ապօրինի է։ Ճիշտ է, պատասխանները մասնագիտական խորհրդատվության տեսքով են, սակայն այդ խորհուրդներին չհետեւելով, հայաստանյան իշխանություններն արդեն պաշտոնապես եվրոպական կառույցներից կստանան քաղաքական հալածանքներ իրականացնելու եւ երկրորդ նախագահին քաղբանտարկյալի կարգավիճակում պահելու մեղադրանք։

Աղբյուրները նաեւ ակնարկում են, որ, մասնավորապես՝ այդ պատճառով էր, որ Նիկոլը ձգտում էր հնարավորինս արագ հանրաքվե կազմակերպել, որպեսզի ձերբազատվելով ներկայիս ՍԴ-ից, կարողանար կասեցնել եվրոպական այդ պատասխաններից հետո սպասվող գործընթացը։ Սակայն նաեւ բրյուսելյան վերջին այցի ժամանակ համեմատաբար մեղմ պատասխան ստանալու փորձը ձախողվել է, իսկ այն պատասխանի պարագայում, որը մեծ հավանականությամբ ամենամոտ ժամանակներս, հնարավոր է առաջիկա երկու-երեք շաբաթներին կգան, անգամ ամենաձեռնասուն ՍԴ-ն, եթե հաջողվեր ստեղծել, ոչինչ անել չէր կարող։ Այսինքն՝ ըստ աղբյուրի, ստեղծվել է մի իրավիճակ, որի պարագայում հանրաքվեն կորցնում է իր բուն իմաստը, եւ հիմա իշխանական օղակներում մտածում են այն չեղարկելու մասին ավելորդ խայտառակությունից խուսափելու համար։ Բայց անգամ դա է իրավական տեսանկյունից խնդիր․ օրենսդրությունը նախատեսում է հանրաքվեի կազմակերպման մեխանիզմ, սակայն դրա չեղարկման հարցը, մեղմ ասած, անորոշ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ