10 03 2020

Նոր հանգամանքներ ենք ներկայացնելու․ Արմեն Թավադյանի պաշտպան

Նոր հանգամանքներ ենք ներկայացնելու․ Արմեն Թավադյանի պաշտպան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի մարտի 11-ին՝ 16:00-ից, իսկ մարտ 10-ի նիստը հետաձգվել է։

«Հավելյալ կետեր, որոնք մեզ հայտնի են դարձել ավելի ուշ, առաջիկայում կասենք դատախազի ներկայությամբ: Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի դատախազը հասցնի կարծիք հայտնի այդ նոր հանգամանքների մասին, որոնք նախաքննական գաղտնիք են, հիմա չենք կարող ասել: Մենք կներկայացնենք այդ նոր հանգամանքները»,-ասաց Արամ Օրբելյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ