08 03 2020

Առաքել Մովսիսյանի որդին կմնա անազատության մեջ

Առաքել Մովսիսյանի որդին կմնա անազատության մեջ

News.am-ը գրում է․ «Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանը կմնա անազատության մեջ: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը` դատախազի  չներկայանալու պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը:

«Ինչպես ինձ, այնպես էլ դատախազին զանգով էին տեղեկացրել նիստի մասին, սակայն ես ներկայացել էի, իսկ դատախազը` ոչ, ասելով, որ ինքը պատշաճ ծանուցված չի եղել»,-ասաց փաստաբանը:

Գոռ Գեւորգյանը նշեց, որ փաստացի իր ներկայացրած միջնորդությունից մեկ ամիս 6 օր անց տեղի կունենա դատական նիստը:

«Մենք բողոքարկել ենք անձի ազատության սահմանափակման դեմ, այսինքն այստեղ հրատապության խնդիր կա այստեղ»,- հավելեց փաստաբանը` նշելով, որ միջնորդությունը քննելու է դատավոր Լուսինե Աբգարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ