05 03 2020

100-ավոր ոստիկաններ ներխուժել են Արամ Վարդանյանի և հարազատների տներ․ փաստաբաններ

100-ավոր ոստիկաններ ներխուժել են Արամ Վարդանյանի և հարազատների տներ․ փաստաբաններ

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը իրենց ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ մարտի 5-ի գիշերը ոստիկանները առանց թույլտվության ներխուժել են Արամ Վարդանյանին ( հայտնի է որպես «Վստրեչի Ապեր») պատկանող տներ։

«Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս։Վերոհիշյալ ապօրինությունների հետ կապված, նույն հասցեում՝ Արցախի փողոց թիվ 17/8, այսօր ժամը 14.00- ին հրավիրում ենք մամուլի ասուլիս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ