27  02  2020

7 դատավորները ապացուցեցին՝ ՀՀ-ն ունենալու է անկախ դատարան․ Վարոսյան

7 դատավորները ապացուցեցին՝ ՀՀ-ն ունենալու է անկախ դատարան․ Վարոսյան

Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չօգտվեց «վաղ կենսաթոշակի» անցնելու, օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից։

«Սահմանադրական դատարանի դատավորներն այսօր ապացուցում են, որ մեզանից շատերի սրտում տասնամյակներ ապրող հույսը երբևէ Հայաստանում տեսնել անկախ դատական համակարգ, դեռ չի մարել։ Անկախ ամեն ինչից, անկախ նշանակված հակասահմամադրական հանրաքվեի արդյունքներից, այդ 7 դատավորները ապացուցեցին, որ Հայաստանն ունենալու է օրվա քաղաքական իշխանություններից անկախ դատարան, և դա անխուսափելի գործընթաց է։

Նրանք արդեն հայ իրավունքի պատմության մեջ են որպես Սահմանադրական դատարանի դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ, որպես անկախ դատական համակարգի կերտման ճանապարհին ՔԱՅԼ կատարած մարդիկ։

Ժամանակը գալու է, և նրանց անկոտրում կեցվածքը գնահատելու են նաև այսօր ՍԴ-ն պաշարողները...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ