25  02  2020

Փաշինյանի օրոք օրենքը կիրառեք այնպես, ինչպես Փաշինյանի նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի օրոք. Ալումյանը՝ դատավորին



Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ փետրվարի 25-ին քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն իր խոսքում նշեց. «Մեղադրող Պետրոսյանն իր և պարոն Բաղդասարյանի դիրքորոշումների մեջ հնչած վերլուծություններն անվանեց դասագրքային ճշմարտություն և ասաց մի բան, որը տրամագծորեն հակասում է այն դասագրքային ճշմարտություններին, որոնք 2019 թվականին այս նույն դահլիճում, նույն տեղում նստած 6 ուրիշ դատախազներ էին ասում: Ես չգիտեմ, հավանաբար, տարբեր դասագրքերով են սովորել:

Իրավիճակի անտրամաբանական լինելն եմ ուզում ավելի հստակ ձեզ ցույց տալ: Նիկոլ Փաշինյանի և 7 գործով 7 ամբաստանյալների, ևս  բազմաթիվ մարդանց նկատմամբ նախաքննության փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է: Բայց իրենք, ովքեր այդ ժամանակվա ընդդիմադիր ուժերի ամենավառ ներկայացուցիչներն էին՝ այդ 8 հոգին, քրեական  օրենսգրքի 2008 թվականի գործող 300 հոդվածում, այնուհետև 2009 թվականից գործող քրեական  օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդման չեն ենթարկվել և չեն դատապարտվել միայն մեկ պատճառով, որ այն ժամանակ այս նույն տեղում նստած 6 դատախազը համարեցին, որ 2009 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններից հետո, երբ  ընդունվեց 300.1 հոդվածը, կրկնում եմ  դատախազների գնահատականը, ովքեր գրել են, որ ըստ էության, նոր հանցակազմ է սահմանում, հետևաբար չի կարող կիրառվել 2008 թվականի իրադարձությունների վրա: Հիմա այդ պատճառով Նիկոլ Փաշինյանն ու  7 հոգին միայն այդ պատճառով քրեական պատասխանատվության  չեն ենթարկվել և մինչև հիմա բանտում նստած չեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ