25  02  2020

2 նախագահի նկատմամբ իրականացվում է շինծու դատական գործընթաց․ գնահատական



«Այս ակցիան ՀՀԿ-ն չի կազմակերպել։ Մեծ մասն ուղղակի ցավ են ապրում, որ իրենց երկրում փաստացի նույն օրվա ընթացքում 2 նախագահի, Արցախ 2 հերոսի նկատմամբ իրականացվում է շինծու դատական գործընթաց»,- Երևանի Ավան-Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։ Նշենք, որ դատարանում մեկնարկում է երրորդ նախգահ Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը, իսկ դատարանի բակում հավաքվել են մարդիկ՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի։ «Մենք վստահ ենք, որ այս ամենը հանրության ուշադրությունը իրական օրակարգից ու մասնավորապես, Արցախյան հիմնախնդրի շուրջ վտանգավոր օրակարգից շեղելու քայլերից մեկն է»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ