25  02  2020

Որտե՞ղ պետք է բողոքարկվի ապրիլի 5-ի հանրաքվեն․ պատգամավորի հարցը՝ նախարարին



Որտեղ պետք է բողոքարկվեն ապրիլի 5-ին անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, եթե այդ փոփոխությունը վերաբերում է հենց ՍԴ-ին։ Այս հարցն Ժ-ում արդարադատության նախարար Ռուստան Բադասյանին ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Հարցն անակնալի բերեց նախարարին։

«Եթե դիմում լինի, կքննարկենք։ Դա բարդ հարց է իրականում»,- ասաց նախարարը, ինչին պատգամավորը պատասխանեց` ես այստեղ եմ, որ ձեզ բարդ հարցեր տամ։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ