24  02  2020

ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը հայտարարություն է տարածել,րտեղ մասնավորպես ասվում է․

«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են հանդես գալ դատարանում Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկությամբ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն այժմ պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը և դատական առաջիկա նիստերից մեկին կներկայացնի համապատասխան միջնորդություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ