23  02  2020

Վարչապետը 3-րդ անգամ ՀՀ անունից հայտարարեց շինծու գործով դատավճիռները. Իշխանյան

Վարչապետը 3-րդ անգամ ՀՀ անունից հայտարարեց շինծու գործով դատավճիռները. Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները (Կապան, Մյունխեն, Հ1): Եվս մեկ անգամ շեշտեմ, այսպիսի շինծու «քրեական գործ», կարծում եմ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել։Նույնիսկ, վարչապետին հնազանդ դատախազությունը չի կարողացել այդ աստիճան մասնագիտական անկում ապրել և երկու անգամ ՀՔԾ է վերադարձրել սույն գործը։ Բայց ոչ, վարչապետն անդրդվելի է, ի՜նչ օրենք, ի՜նչ անմեղության կանխավարկած, Սիրելի Առաջնորդի հրահանգներն ինքնին օրենք են և պետք է կատարվեն։

Եվ վարչապետին ենթակա ՀՔԾ-ն պարտավոր է «գործը» ևս մեկ անգամ կարկատել։ Իսկ եթե դատախազությունը փորձի նորից մերժել, ապա Արթուր Դավթյանը կդառնա «նախկին, կոռումպացված» և ոմն «հպարտ քաղաքացի» կդիմի ՀՔԾ, նախկին տարիներին գլխավոր դատախազի ինչ-ինչ անօրինականությունների մասին և քրեական գործը պատրաստ է։

Դե, իսկ դատարանը, որն արդեն «անցել է առողջացման ճանապարհը», պարզ է կհաստատի վարչապետի կայացրած դատավճիռը։ Հույսը կմնա տարիներ հետո «կոռումպացված» ՄԻԵԴ-ի որոշման վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ