21  02  2020

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

ԱԱԾ-ն Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին հայտնել են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ