21 02 2020

Գործը որևէ կերպ ինձ հետ չէր առնչվում. Հովհաննես Շահինյանը՝ ՔԿ-ում քննվող գործի մասին



Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը փետրվարի 21-ին հրավիրվել էր Երևան քաղաքի քննչական վարչություն հարցաքննության: Նա հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին, քանի որ հարցերը իր հետ որևէ առնչություն չեն ունեցել։ Այս մասին Շահինյանն ասաց ՔԿ շենքից դուրս գալու ժամանակ լրագրողների հետ զրույցում:

«Անհասկանալի, անհայտ ինչ-որ մեկն ասել է, թե ինձ ինչ-որ մեկը գումար է տվել։ Գոնե ծանոթ մարդ լիներ, կասեինք՝ եկել զրպարտել է, հիմա Թավադյան Արմենին չզրպարտեցի՞ն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Հովհաննես Շահինյանի բնակարանում։ Ըստ նրա` խուզարկության ընթացքում օրենքով արգելված որևէ բան չի գտնվել և ոչինչ չի առգրավվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ