19 02 2020

Թավադյանի գործով նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել. պաշտպան

Թավադյանի գործով նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 19-ին քննում էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը։ 

Դատարանը քննում է Թավադյանի կալանքը եւս 2 ամիս երկարաձգելու միջնորդությունը, որոշումը կհրապարակվի  փետրվարի 19-ին ժամը 19։30-ին։

 Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր հիմքեր կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ չի ներկայացվել դատարան. «Քննիչը շատ է նեղվում, որ նախաքննական գաղտնիք է բացահայտվում։ Ըստ էության նոր բան չի ներկայացվել, արհեստական ինչ-որ նոր փաստաթղթեր են ներկայացվել, որի շրջանակներում էլ ներկայացվեց մեր դիրքորոշումը։ Բացակայում են բոլոր հիմքերը, չկա հիմնավոր կասկած, չկա թաքնվելու կամ խուսափելու որեւէ ռիսկ։ Թավադյանին կալանավորելը ազատ խոսքը լռեցնելու փորձ է։ Հիմա սառեցված են անձնական հաշիվները, հնարավորություն չկա հավելյալ ներդրումներ անելու։ Այս ամենը կապված է նրա քաղաքական-հասարակական գործունեության հետ։ Հույս ունենք, որ խափանման միջոցը կփոխվի»,- նշեց Օրբելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ