18  02  2020

Աննա Դանիբեկյանը մեկ շաբաթով հետաձգեց դատական նիստը



Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից անմիջապես առաջ տեղեկություն է ստացվել, որ առողջական խնդիրների պատճառով թարգմանիչը չի կարող ներկայանալ։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու մասին տեղեկությունն ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ, դատարանը չի կարողացել ապահովել այլ թարգմանչի մասնակցությունը։ Պաշտպանական կողմը նույնպես չի կարողացել հրավիրել այլ թարգմանիչ, իսկ վերջինիս բացակայությամբ դատարանը հնարավոր չի գտել շարունակել դատական նիստը։

Արդյունքում այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 25-ը, ժամը 13։00։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ