11 02 2020

Հայաստանը միանշանակ պարտվելու է ՄԻԵԴ-ում․ Գոռ Հովհաննիսյան

Հայաստանը միանշանակ պարտվելու է ՄԻԵԴ-ում․ Գոռ Հովհաննիսյան

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հենց նոր մտածեցի ստուգել, թե արդյոք Եվրոպական դատարանն արդեն քննել է դատավորին պաշտոնից ազատելու մասին դիմում։ Ինձնից ընդամենը 5 րոպե պահանջվեց այդ հարցը պարզելու համար։ Այո, արդեն իսկ այդպիսի հարց քննվել է (տես EGMR, 19.10.2010, Özpinar ./. TUR, Nr. 20999/04, Z. 67ff․)։

Նշված որոշման մեջ բառացի ասվում է, որ դատավորին պաշտոնից ազատելու դեպքում պիտի լինի այդ ազատումը մի անկախ ու անկողմնակալ պետական մարմնում վիճարկելու հնարավորություն՝ կամայական ազատումներից խուսափելու համար։

Սա ճիշտ այն է, ինչ ես քննարկում էի իմ գերմանացի գործընկերների հետ։ Ու Հայաստանը ՍԴ 7 դատավորներին պաշտոնից ազատելու դեպքում այդպիսի հնարավորություն չի տրամադրելու ու միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ