10  02  2020

Դատարանը մերժեց Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժեց մեղադրող դատախազի միջնորդությունը Նարեկ Մութաֆյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատախազը նշել էր, որ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանին եւ Նարեկ Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու և գործընթացը նկարահանելու համար։ Նրանք հարցրել էին, թե արդյոք Դանիբեկյանը վնգստացող դատավորների՞ց է։ Նրանք նախ կալանավորվել էին, հետո՝ ազատ արձակվել։

Նշենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի Սարգիս Օհանջանյանի գործով՝ փետրվարի 10-ի դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 26-ը։ Միջնորդությունը դատախազինն էր։ Մութաֆյանի և Օհանջանյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ