03 02 2020

Մամուլում հայտնված հանգամանքները քննության առարկա են. Պետրոս Պետրոսյան



Ես բողոքը ներկայացնելուց մանրամասն ներկայացրեցի արդեն հանգամանքները, որոնք տեղի են ունեցել քրեական գործով մաս անջատելու և հետագայում գործի նյութերին ծանոթացնելու: Փետրվարի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքին:

«Ինչ վերաբերում է միջնորդությանը, դրան քննիչի պատասխանին, ապա քննիչը պատասխանել է, որ այն բոլոր ապացույցները, որոնք վերեբերելի են եղել, անջատվել և կցվել են քրեական գործին: Հիմա նախաքննություն է ընթանում, և ես այս փուլում հրապարակային որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել: Այս դեպքերի, իրադարձությունների հետ կապված քրեական գործը նաև հանրային հետաքրքրությամբ պայմանավորված՝ մշտապես վարույթ իրականացնող մարմնի և դատախազության կողմից տեղեկատվություն տրամադրվում է»:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունն էր: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ