01 02 2020

Մարգարիտա Խաչատրյանի և Սաթենիկ Խլղաթյանի դեմ դատական հայց են ներկայացրել «մարտի 1-ի գործով»․ փաստաբան

Մարգարիտա Խաչատրյանի և Սաթենիկ Խլղաթյանի դեմ դատական հայց են ներկայացրել «մարտի 1-ի գործով»․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր ստանձնեցի «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և «Ինձ բացակա» չդնեք ՀԿ-ի նախագահ Սաթենիկ Խլղաթյանի իրավունքների պաշտպանությունը։ Նրանց դեմ դատական հայց են ներկայացրել «մարտի 1-ի գործով» /իսկ իմ կարծիքով, դատավարական առումով, այդ գործի հետ նրանք որևէ աղերս չունեն/ տուժողների իրավահաջորդները։ Լայն առումով պահանջում են հրապարակային ներողություն խնդրել մարտի 1-ի գործողությունների մի մասը որպես թալան որակելու համար։

Այս փուլում մեր դիրքորոշումը հստակ է՝ պատասխանող կողմը ոչ միայն չի պատրաստվում հրապարակային կամ այլ եղանակով ներողություն խնդրել իրերն իրենց անունով կոչելու համար, այլև պատրաստվում է դատարանում հիմնավորել իր կողմից առաջ քաշված բոլոր թեզերը։ Թև դատավարական առումով կան բազմաթիվ հիմքեր գործով վարույթը կարճելու համար, սակայն մենք այս փուլում չենք պատրաստվում հղում անել դրանց և դատարանում պատրաստվում ենք մատնանշել որակման ճշմարտացիության վերաբերյալ ծանրակշիռ փաստարկներ։

Դե իսկ զինվոր կորցրած մորը, զինվոր կորցրած այրուն դատի տալու բարոյական կողմը թողնում եմ յուրաքանչյուրի դատին։ Կհանդիպենք դատարանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ