29  01  2020

Դատական գործերն անհիմն հետաձգվում են․ ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

Դատական գործերն անհիմն հետաձգվում են․ ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է այն բողոքների ամփոփումը, որոնք վերաբերում են ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում: Այդ բողոքները վերաբերում են նաև նրան, որ կոպիտ խախտումների, տարիներով գործերի ձգձգման դեպքում չկան պատասխանատվության մեխանիզմներ:

Մասնավորապես, բողոքների հիմնական մասը վերաբերում է նրան, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որ արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն:

Օրինակ, մի դեպքում քրեական գործի առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն հետաձգվում են, ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ չի կայացվել: Մեկ այլ դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, և տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռևս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) և այլն:

Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան և հրապարակել արտահերթ զեկույց:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ