25 01 2020

Ասուլիսի ընթացքում փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը․ Վարոսյան

Ասուլիսի ընթացքում փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը․ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Փաստորեն ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ պաշտպանյալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը, նա այլևս չի մեղադրվում սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու մեջ, փոխարենը նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, նույն ասուլիսում Ա.Բաբայանը մեղավոր ճանաչվեց այդ մեղադրանքում, հրապարակվեց դատարանի արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։Միակ թերությունը, որ նկատեցի այն էր, որ դատավճիռը դահլիճում ներկաներն ունկնդրում էին նստած, մինչդեռ ճիշտ կլիներ, որ բոլորն այդ պահին կանգնեին...

Մնացածը նորմալ է, բնական, անխուսափելի, սպասելի, կայուն ու կանխատեսելի ավարտով։

Հ.Գ. դե երևի շնորհակալություն ավելի մեղմ հոդվածով դատելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ