21  01  2020

Յուրի Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց



Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ։

Նա նշեց, թե պաշտպանը չի կատարել իր պարտականությունը, այն է՝ ներկայանալ դատական նիստերին ու իրականացնել պաշտպանյալի շահերի պաշտպանությունը։

Աննա Դանիբեկյանի խոսքով՝ Պողոսյանը խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքին։

Այս մասին կտեղեկացեն ՀՀ փաստաբանների պալատին։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Պողոսյանը չէր ներկայացել նախապես տեղեկացնելով այդ մասին դատարանին։ Իր դիմումի մեջ պաշտպանը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի ընթացքում դատարանը չի ապահովում մրցակցության սկզբունքը, դատարանը որևէ գործողություն չի իրականացնում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտությունների առումով, ուստի նա չի ներկայանալու նիստին։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ