20  01  2020

Ինքնաբացարկի միջնորդություն՝ դատավոր Աննա Դանիբեկյանին

Ինքնաբացարկի միջնորդություն՝ դատավոր Աննա Դանիբեկյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, որը կնախագահի դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ