19 01 2020

Կուտոյանի գործով բոլոր վարկածները խորությամբ ստուգվելու են․ Արթուր Դավթյան



Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

«Մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածներն ամենայն խորությամբ ստուգվելու են։Առավել շահարկումներից խուսափելու համար կրկին հաստատում եմ, որ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ ինքնասպանության մասին վկայող, բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի։  Քննությունն ընթացքի մեջ է, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվելու, խոստանում եմ, որ գործի ընթացքի և արդյունքների մասին միասին քննարկում կունենանք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ