15  01  2020

Գաղտնալսումների գործով պարզ է՝ քննություն չի իրականանում. Հովհաննես Խուդոյան

Գաղտնալսումների գործով պարզ է՝  քննություն չի իրականանում. Հովհաննես Խուդոյան

Tert.am-ը գրում է․ «Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցությունների գաղտնալսումների հիման վրա դիմել էինք`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու պահանջով, որը չի բավարարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Գաղտնալսումների գործով վաղուց պարզ է, որ քննություն չի իրականանում: Վարույթն իրականացնող մարմինը արդեն կամ գործը կարճած պետք է լիներ, կամ ուղարկած լիներ դատարան, ոչ մի փորձաքննություն այդքան երկար չէր տևի: Այդ գործը այդպես էլ կախված մնացել է, հավանաբար այդպես էլ կմնա»,-ասաց նա:

Ըստ փաստաբանի` այս գործի բացահայտումը ենթադրում է, որ բոլոր այն անձիք, ում անունները հնչեցվել են, ինչ-որ կապ են ունենալու և պատասխանատվություն են կրելու:

«Նշված երեք անձանցից առնվազն երկուսը այս պահին բարձր պաշտոն են զբաղեցնում, այնպես որ այդ գործով որևէ ելք չի կարելի ակնկալել քանի այդ մարդիկ պաշտոնի են: Գաղտնալսումների մեջ երեք մարդու անուն է հնչեցվում` վարչապետ, ՀՔԾ պետ, ԱԱԾ պետ: ԱԱԾ տնօրենը այլևս պաշտոնի չէ, իր մասով սահմանափակում կարող է չլինի գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու հարցում, մյուս երկու անձով չեմ կարծում, որ օբյեկտիվ քննություն կարող է իրականացվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` քննիչի հետ հրապարակած սելֆիին  և նախաքննության գաղտնիքին, ապա Հովհաննես Խուդոյանն ասաց.«Միշտ վարույթ իրականացնող մարմինն է որոշում, թե որքանով է սահմանափակվում նախաքննության գաղտնիությունը, եթե քննիչը գտել է, որ իրեն հարմար է, այդպես կարող էր նկարը հրապարակվել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ