15 01 2020

Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի

Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի

Նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի։ Դատարանը հրապարակեց որոշումը, ըստ որի որոշել է բավարարել դատախազության միջնորդությունը՝ փոխել Մանվել Գրիգորյանի կալանք խափանման միջոցը ստորագրությամբ։ Նշենք, որ Նաիրի ԲԿ-ն էր դիմել դատախազությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել, քանի որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, և նրա վիճակն ավելի էր ծանրացել, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ էին  ի հայտ եկել։

Դատախազության միջնորդությամբ դատարանը հունվարի 15-ին արտահերթ նիստ էր հրավիրել, որի ընթացքում և որոշվեց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ