14  01  2020

Դատախազությունն ընթացք է տվել Նաիրա Զոհրաբյանի և երկու խմբագիրների գրառումներին

Դատախազությունն ընթացք է տվել Նաիրա Զոհրաբյանի և երկու խմբագիրների գրառումներին

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանի և Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջերը կոտրելու վերաբերյալ գրառումներին։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել էր

«Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։

Սա այլեւս այլանդակություն է։

Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ մեսենջերը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»։

Իսկ խմբագիրների էջերը կոտրելու մասին հաղորդվել էր նախօրեին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ