13  01  2020

Ցուցմունք Հրայր Թովմասյանի դեմ՝ հարկերը չեղարկելու դիմաց․ Tert.am



Tert.am-ը գրում է․ «Tert.am-ի տեղեկություններով այսօր Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել «Ռոզա-Անի» ՍՊԸ տնօրեն Տարոն Թովմասյանը, ով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք է տվել իր ընկերության նկատմամբ սահմանված 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու համար։

Հարցաքննության ավարտին Tert.am-ի հարցերին, թե Հրայր Թովմասյանի դեմ ինչի դիմաց է ցուցմունք տվել, նշվում է, որ 200 մլն դրամ տուգանքը չեղարկելու դիմաց, Տարոն Թովմասյանը չպատասխանեց. «Ոչ մի հարցի չենք պատասխանում»։

Չորս ժամ անց ՀՔԾ–ից դուրս գալուց հետո Տարոն Թովմասյանը չհերքեց տարածված տեղեկությունը, որ իր ընկերությունը 200 մլն հարկային պարտավորություն է ունեցել, որը Թովմասյանի դեմ ցուցմունք տալուց հետո իշխանությունները չեղարկել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ