13  01  2020

Տոնական օրերին հայտնաբերվել է 425 ոչ սթափ վարորդ



Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 4 մեքենա։

Նույն ժամանակահատվածում մարզերում հատուկ տարածք են տեղափոխել 271 մեքենա։ 244-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։

Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 21, թաղանթապատված դիմապակիով` 3 տրանսպաորտային միջոց։ 9 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ