11  01  2020

Չեմ կարծում՝ դատավորները կթողնեն աշխատանքը հանուն փողի. ՍԴ նախկին անդամ

Չեմ կարծում՝ դատավորները կթողնեն աշխատանքը հանուն փողի. ՍԴ նախկին անդամ

Aysor.am-ը գրում է․ «ՍԴ դատավորները լուրջ, ճանապարհ անցած մարդիկ են, համապատասխան բարոյական և մասնագիտական որակներ ունեն, ես չեմ կարծում, որ այդ մակարդակի հասած մարդիկ կթողնեն աշխատանքը հանուն փողի, Аysor.am-ի հետ զրուցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորներից որևէ մեկի հետ վաղաժամ կենսաթոշակի օրենքի մասին չի զրուցել:

«Չեմ կարծում, թե ՍԴ դատավորի համար արժանապատիվ է գումարի դիմաց պարտականություններ թողնելը: Ասում են, իբր, հին դատավորները լավը չեն և գումար են առաջարկում, որ գնան: Գումարի դիմաց մարդկանց հեռանցնելն այնքան էլ լավ ձև չէ», - ասաց Պողոսյանը:

ՍԴ նախկին դատավորը խորհուրդ տվեց հարցերն ուղղել ՍԴ գործող դատավորներին՝ նշելով, որ որոշում կայացնողն իրենք են և իրենք են որոշելու` ինչպես մնան պատմության մեջ:

«Եթե այս օրենքից օգտվող լինի, թող իրենք էլ պատասխան տա՝ ինչու է գնում, ինչն իրեն ստիպեց: Նեղ անձնանական շահերից ելնելով գուցե վատ չէ հենց էնպես բարձր թոշակ ստանալն ու ուրիշ գործով զբաղվելը, բայց բարոյական տեսանկյունից ...չգիտեմ, սխալ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ