08 01 2020

Ռազմավարությունները մշակվել են նախկին կազմի ժամանակ․ ԱՆ նախկին փոխնախարար

Ռազմավարությունները մշակվել են նախկին կազմի ժամանակ․ ԱՆ նախկին փոխնախարար

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը գրում է

«Դեռևս նախընթաց տարվա ընթացքում Կառավարության կողմից ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ի թիվս բազմաթիվ այլ միջառումների, նախատեսել էինք նաև այնպիսիք, որոնք պետք է իրականացվեին հենց 2019թ.-ի ընթացքում: Դրանց վերաբերյալ մինչ այս պահն առկա չէ պաշտոնապես հրապարակված որևէ փաստաթուղթ: Մասնավորապես,

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման նպատակով մշակել նախագծերի փաթեթ և ներկայացնել ՀՀ Վարչապետի աշխատակազմ.

2. Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների վերաբերյալ միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակել և ՀՀ Վարչապետի աշխատակազմ ներկայացնել նախագծերի փաթեթ.

3. Պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կառուցակարգերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակել և Ազգային ժողով ներկայացնել նախագծերի փաթեթ. (այս մեկն անձամբ Վարչապետի կողմից թիրախավորված առաջնայնություն էր)

4. 03.03.2018թ. ընդունված «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերի ընդունում.

5. Բոլոր բուհերում «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի դասավանդման ծրագրերի մշակում և այլն:

Եվ այսպես «կենսագործում» ենք հակակոռուպցիոն ոլորտում Կառավարության քաղաքականությունն ու Վարչապետի նախանշած ելակետերը…

Վերջում, որպես խնդրանք, դադարեք իբրև սեփական աշխատանքի արդյունք ներկայացնել ոլորտային այն ռազմավարությունները, որոնք գրեթե ամբողջությամբ մշակվել են արդարադատության նախարարության նախկին ղեկավար կազմի ժամանակ: Դրա մասին բոլոր փաստերը հանրայնացված են»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ